Դիմակավորված անձինք Կիևում բանկի շենք են գրավել. ԶԼՄ-ներ

09:39 • 13.03.14

Դիմակավորված անհայտ անձինք Կիևում ներխուժել են «Ուկրբիզնեսբանկի» շենք և փորձել են գտնել գումարի պահման վայրը, տեղեկացնում է Взгляд-ը:

 

Հանցագործները զինված են եղել մահակներով, դանակներով, նկատվել է նաև մեկ ինքնաձիգ:

 

Ականատեսներից մեկը պատմել է, որ պատուհանից երևացել է, թե ինչպես են շենքում վազվզել մարդիկ՝ ինչ-որ բան որոնելով:

 

Հաղորդվում է, որ անհայտ անձինք փորձել են գտնել պահման վայրի մուտքը, որտեղ, աղբյուրների հավաստմամբ, մեծ գումար է եղել: Բանկի անվտանգության աշխատակիցներին փակել են երրորդ հարկում, և առաջին երկու հարկերը մնացել են զինված անձանց հսկողության տակ:

 

Ավելի ուշ ազատ արձակված անվտանգության աշխատակիցներից մեկը պատմել է, որ իրեն մոտեցել է մեկն ու ասել, որ չեն պատրաստվում թալանել բանկը, այլ այն վերահսկողության տակ են վերցրել: Բացի այդ, անհայտ անձինք հաղորդել են, որ անվտանգության աշխատակիցներից վերցված զենքերը կվերադարձվեն բանակցային գործընթացում: Թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, հայտնի չէ: