ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներից կտուժի Լատվիան. երկրի էկոնոմիկայի նախարար

14:45 • 13.03.14

Պատժամիջոցները, որոնցով Եվրոպական միությունը սպառնում է Ռուսաստանին, կվնասեն լատվիական տնտեսությանը: Այդ մասին հայտարարել է պետության էկոնոմիկայի նախարար Վյաչեսլավ Դոմբրովսկին, հաղորդում է Russia Today-ը:

 

Քաղաքական գործչի խոսքով՝ հնարավոր պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ երկրի տնտեսության միանգամից երեք ճյուղերի վրա: Ռուսաստանը Լատվիայի՝ մեծությամբ երկրորդ գործընկերն է գյուղատնտեսական և սննդարդյունաբերության արտահանման ծավալներով, Ռուսաստան լատվիական արտահանման 43 տոկոսը սննդի և գյուղատնտեսական ապրանքներն են:

 

«Երկրորդ ճյուղն էներգետիկան է: Օրինակ՝ բնական գազի մատակարարման հարցում մենք ամբողջովին կախված ենք Ռուսաստանից: Երրորդ ճյուղը տրանզիտն է, որովհետև բոլոր տարանցիկ փոխանցումների 70 տոկոսը կապված է Ռուսաստանի հետ»,- ասել է Դոմբրովսկին: