Լոնդոնում 64 մլն եվրոյով մետրոյի կայարան է վաճառվել

22:21 • 13.03.14

Լոնդոնում 28000 քառ. մետր տարածք են վաճառել, որը ներառում է ավտոտնակներ, գրասենյակներ և այլ կառույցներ:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ վերգետնյա կառույներից բացի վաճառվել է նաև ստորգետնյա տարածությունը, որտեղ նախկինում տեղակայված է եղել մետրոյի նախկին Brompton Road կայարանը: Անշարժ գույքը նախկինում պատկանել է Թագավորական ռազմաօդային ուժերին:


Տարածքը գործնականում չի օգտագործվել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Բոլոր տարածքների վաճառքից Լոնդոնը 53 մլն ֆունտ է ձեռք բերել (64 մլն եվրո):