Ռուս տղամարդուն սպանել են երկար մազերի պատճառով

14:00 • 13.03.14

Ռուսաստանի Իվանովո քաղաքում քրեական գործ է հարուցվել մի տղամարդու սպանության փաստով, ում «շշընկերոջը» դուր չի եկել զոհի մազերի երկարությունը։

 

Ինչպես նշում է Лента-ն, 2014թ. փետրվարի 27-ին 5 տղամարդ ալկոհոլ են օգտագործել Իվանովոյի բնակարաններից մեկում։ Դրա ընթացքում նրանցից 3-ը սկսել են հրահրել 45-ամյա երկարամազ տղամարդուն։ Նրանք դանակով կտրել են վերջինիս մազերը, ծեծի ենթարկել ոտքերով ու աթոռով, իսկ հետո շարունակել հարբեցողությունը։

 

Օրեր անց, երբ հարբեցողները ցրվել են, տուժածը մահացել է։ Ներկայում իրավապահները ձերբակալել են 3 տղամարդու, որոնք մեղադրվում են սպանության համար։