ԱՄՆ-ում նոր տվյալների հիման վրա քննարկում են անհետացած Boeing-ի առևանգման վարկածը
ԱՄՆ-ում քննիչները քննարկում են Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռի առևանգման հնարավոր տարբերակները, քանի որ տվյալներ են ստացվել, որ ռադարային էկրաններից անհետանալուց հետո ինքնաթիռը կարող էր շարունակել թռիչքը մոտ չորս ժամ: Այս մասին հաղորդում է Риа Новости-ին՝ հղում կատարելով Wall Street Journalին:
Ավելի վաղ Tert.am-ը հաղորդել էր, որ China Soutern Airlines ավիաընկերության հետ համատեղ թռիչքներ իրականացնող Malaysia Airlines ավիաընկերության 227 ուղևորներից և անձնակազմի 12 անդամներից բաղկացած Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրից Պեկին թռչող մարդատար ինքնաթիռն անհետացել է ռադարային էկրաններից՝ առանց որևէ ազդանշան տալու:
Վերջին շփման ժամանակ ինքնաթիռը գտնվել է Մալայզիայի արևելյան ափից 220 կիլոմետր հեռավորության վրա:
Քննիչները նման եզրակացության են եկել այն տվյալների հիման վրա, որոնք ավտոմատ կերպով հաղորդվել են ինքնաթիռի շարժիչներից :
Եթե փաստերը ճիշտ են, ապա ինքնաթիռը կարող էր թռչել 4000 կմ հեռու, իսկ դա նշանակում է, որ կարող էր որոնման ընթացիկ սահմանից դուրս հայտնվել՝ հասնելով Պակիստանի սահմանին կամ Հնդկական օվկիանոսի տարածք:










