Մեսսին սիրիացի երեխաներին օգնելու կոչ է արել

17:08 • 13.03.14

Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին Facebook սոցկայքի իր էջի միջոցով փորձել է բարձրացնել Սիրիայում 3 տարի ծավալվող պատերազմի պատճառով երեխաների կրած տառապանքների մասին մարդկանց տեղեկացվածության մակարդակը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, տաղանդավոր ֆուտբոլիստն իր էջում մասնավորապես գրել է.«Թույլ մի՛ տվեք, որ սիրիացի փոքրիկներն արյունալի ու տառապանքով լի ևս մի տարի տեսնեն»։ 

 

Մեսսին խնդրել է իր երկրպագուներին ստորագրել համաշխարհային առաջնորդներին ուղղված խնդրագիրը, որ կոչ է անում վերջ տալ սիրիացի երեխաների հանդեպ կիրառվող բռնությանը, թույլ տալ, որպեսզի մարդասիրական օգնությունը տեղ հասնի։
 

Իր ուղերձի վերջում ֆուտբոլիստը տեղադրել է նաև խնդրագրի հիպերհղումը։ Մեսսիի փոստը հավանել է 13.000 օգտատեր։