Չինական արբանյակի հայտնաբերած մասերը կապ չունեն մալայզիական վթարված ինքնաթիռի հետ. Մալայզիայի տրանսպորտի նախարար

23:34 • 13.03.14

Մալայզիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ չինական արբանյակի կողմից հայտնաբերված ինքնաթիռի մնացորդները կապ չունեն անցյալ շաբաթ անհետացած Malaysia Airlines-ին պատկանող ինքնաթիռի հետ:

BBC-ի հաղորդմամբ՝ նախարարը հերքել է ԱՄՆ-ի կողմից հրապարակված զեկույցն այն մասին, որ MH370 թռիչքը ժամեր է տևել՝ նախքան կապի ընդհատվելը:


Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ չինական արբանյակը գտել է անհետացած Boeing-ի կործանման ենթադրյալ վայրը: Չինաստանի պետական հեռուտաընկերությունը դեռևս վստահեցնում է, որ լուսանկարները սխալ չեն, իսկ ռազմական մեքենան շարունակում է ինքնաթիռի մասերի որոնումները: