Վանաձորում թունավորման հետևանքով 4 մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն մարտի 12-ին՝ ժամը 22.58-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել չորս քաղաքացի։
Ըստ ԱԻՆ կայքի՝ նրանք են՝ Շինարարների փողոցի թիվ 7 շենքի բնակիչներ Վ. Մ.-ը (ծնվ. 1940թ. առողջական վիճակը գնահատվում է ծանր) Դ. Մ.-ը (ծնվ. 1994թ. առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության), Թ. Մ.-ը (ծնվ. 1973թ. առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության) Վ. Մ.-ը (ծնվ. 1992թ. ստանալով առաջին բուժօգնություն դուրս է գրվել):










