Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի են ենթարկել 1-ամյա երեխայի և 61-ամյա կնոջ

12:01 • 13.03.14

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում,
Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ և 1-ամյա տղայի։
Ըստ Ոստիկանության կայքի՝ տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: