Ռուսական բանակը վարժանքներ է անցկացնում Ուկրաինայի հետ սահմանին

09:31 • 13.03.14

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումներն ավելացնում են Ռոստովի, Բելգորոդի, Տամբովի և Կուրսկի մարզերի զորավարժարաններում դաշտային զորավարժությունների ինտենսիվությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ, անցկացվող միջոցառումների հիմնական նպատակն է անծանոթ տեղանքում ստորաբաժանումների կարողությունների բազմակողմանի ստուգումը։

 

Նշված չորս շրջաններից երեքը գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին: Ենթադրվում է, որ դաշտային վարժանքները կտևեն մինչև մարտի վերջ:

 

Երեքշաբթի հայտնի է դարձել, որ ռուս զինվորականները նոր լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել, այս անգամ՝ օդադեսանտային զորքերում: