Ռուսաստանը չի բացառում ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ պատասխան պատժամիջոցները

14:59 • 13.03.14

Ռուսաստանը չի բացառում պատասխան պատժամիջոցներն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից միջոցներ ձեռնարկելու դեպքում, սակայն հույս ունի, որ Արևմուտքը կսահմանափակվի քաղաքական պատժամիջոցներով՝ չդիպչելով աևտրատնտեսական հարաբերություններին, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ալեքսեյ Լիխաչյովին:

 

«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, աշխատում ենք բոլոր տարբերակների ուղղությամբ: Բայց հույս ունենք, որ դրանք կլինեն կոնկրետ քաղաքական պատժամիջոցներ, այլ ոչ ինչ-որ առևտրատնտեսական որոշումների լայն շարք: Մենք կգործենք հայելային եղանակով»,- հայտարարել է Լիխաչյովը:

 

Նա նաև հստակեցրել է, որ ռուսական և ուկրաինական կողմերի տնտեսական հարաբերություններում բացասական միտումներն առաջիկա ամիսներին կպահպանվեն: