Թաիլանդում հայտնաբերվել է 200 թուրք փախստականներով գաղտնի ճամբար

17:14 • 13.03.14

Թաիլանդի ոստիկանությունը հայտնաբերել է 200 թուրք փախստականի, որոնք երկար ժամանակ ապրել են երկրի հարավային հատվածում գտնվող գաղտնի ճամբարում։ Ինչպես նշում է Al Arabiya-ն, սա աննախադեպ դեպք է։

 

Իրավապահների ստուգումների արդյունքում պարզվել է, որ բոլոր 200-ն էլ թուրք են, որոնք արդեն ձերբակալվել են։ Նրանց նաև հաջողվել է պարզել, որ ձերբակալվածների մեծ մասը Թաիլանդ է գաղթել ընտանիքներով՝ մեկ այլ երկիր տեղափոխվելու մտադրությամբ։

 

Այժմ ոստիկանությունը սպասում է թարգմանչի, ում օգնությամբ կպարզի, թե ինչպես են թուրքերը հասել իրենց երկիր։ Մինչդեռ Թուրքիայի դեսպանատունը նշել է, որ որևէ տեղեկություն չունի այդ դեպքի վերաբերյալ։