ՃՏՊ՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին, կան տուժածներ

19:14 • 13.03.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են որ մարտի 13-ին, ժամը 15.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 34 AL 465 և «ՎԱԶ-21099» մակնիշի 15 OL 454 պետհամարանիշերով ավտոմեքենաները:


«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Պ.-ը, ուղևոր՝ 1959 թ. ծնված Մ. Ն.-ը և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1987 թ. ծնված Շ. Մ.-ը հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ:


Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը: