Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինային 11 մլրդ եվրո տրամադրելու որոշումը
Եվրախորհրդարանը հավանություն է տվել Եվրոպական հանձնաժողովի՝ Ուկրաինային 11 մլրդ եվրո տրամադրելու առաջարկին, տեղակացնում է РИА-Новости-ն:
«Եվրախորհրդարանը ողջունում է ուկրաինական կառավարության սկզբունքային մոտեցումը քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում։ ԵԽ-ն ողջունում է Եվրոպական հանձնաժողովի որոշումը, ըստ որի Ուկրաինային կտրամադրվի 11 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն»,- նշվում է փաստաթղթում։
Աղբյուրը հիշեցնում է, որ Եվրոպական միության անդամ պետությունների ղեկավարներն անցած շաբաթ կայացած գագաթնաժողովի ժամանակ ևս հավանություն են տվել 11 մլրդ եվրո Ուկրաինային տրամադրելու առաջարկին։










