Թուրքիայում բողոքի ցույցերի նոր ալիքի ժամանակ երկու մարդ է մահացել

09:18 • 13.03.14

Թուրքիայից ստացվող լուրերի համաձայն՝ բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ երկու մարդ է մահացել։ Ցույցերը ծավալվել են անցած տարվա հունիսին Ստամբուլում բախումների ժամանակ վիրավորված և դրանից հետո կոմայի մեջ հայտնված դեռահասի մահվան լուրից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, զոհերից մեկը գլխի վնասվածք է ստացել Ստամբուլում ոստիկանների հետ բախումների ընթացքում, մինչդեռ երկրի արևելյան հատվածում ոստիկանը սրտի կաթված է ստացել և մահացել։

 

15-ամյա Բերքլին Էլվանը մահացել է մարտի 11-ին երկարատև կոմայից հետո, որի մեջ էր հայտնվել 2013 թվականի ամռանը հակակառավարական ցույցերի ժամանակ ստացած գանգուղեղային վնասվածքի պատճառով: Հարազատների խոսքերով՝ տղային հարվածել են արցունքաբեր գազի բալոնով, երբ նա դուրս էր եկել տնից հաց գնելու համար: