Համաշխարհային բանկը մինչև տարվա վերջ Ուկրաինային հավելյալ $3 մլրդ կտրամադրի

08:20 • 13.03.14

Համաշխարհային բանկը հավելյալ 3 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի Կիևին ընթացիկ տարվա մեջ, այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն:


Այդ գումարը լրացում կլինի Համաշխարհային բանկի՝ Ուկրաինայի տնտեսությունում կատարվող ներդրումային ծրագրին: Այդ մասին հաղորդվում է բանկի տարածած հայտարարության մեջ:


Ավելի վաղ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը հանդիպել էր Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայի վարչապետ նշանակված Արսենի Յացենյուկին, ով այցով գտնվում էր Վաշինգտոնում: Աջակցության ծրագիրը, ընդհանուր առմամբ, գնահատվում է 3,7 միլիարդ դոլար:


Բացի այդ, gazeta.ru-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն մտադիր է երկու անգամ մեծացնել Ուկրաինայում ընտրությունների մասին օրենսդրության բարեփոխումներին աջակցելու նպատակող հատկացվելիք օգնության չափը: Այդ մասին հաղորդվում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Պետդեպի կայքում՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի այցի արդյունքներով:


Պետդեպը խոստացել է կրկնապատկել ընտրությունների մասին օրենսդրության բարեփոխման համար նախատեսված օգնությունը՝ ընտրությունների կառավարումը և ընտրական գործընթացների մոնիտորինգը բարելավելու համար: