«Коммерсантъ Украина» թերթը փակվում է

13:07 • 13.03.14

«Коммерсантъ Украина» թերթը փակվում է: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով «Коммерсантъ» հրատարակչատան գլխավոր տնօրեն Պավել Ֆիլենկովին:

 

Ֆիլենկովի խոսքով՝ թերթի տպագրությունը որոշել են դադարեցնել «մինչ այն պահը, երբ իրավիճակը կարգավորվի»: Գլխավոր տնօրենը չի բացառել, որ «նման պահ չի լինի»:

 

«Коммерсантъ Украина» թերթը տպագրվում է 2005 թվականից: Դրա առաջին խմբագիրը եղել է «Коммерсантъ»-ի նախկին գլխավոր տնօրեն Անդրեյ Վասիլևը: Այժմ գլխավոր խմբագրի պաշտոնը զբաղեցնում է Վալերի Կալնիշը:

 

2013 թվականի հունվարին հաղորդվում էր թերթի անշահութաբերության հետ կապված թերթն ամբողջությամբ կամ մասնակիորեն վաճառելու մտադրության մասին: