Ուկրաինացի օլիգարխը ձերբակալվել է Վիեննայում՝ ՀԴԲ-ի պահանջով

17:31 • 13.03.14

Ավստրիայի իշխանություններն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջով Վիեննայում ձերբակալել են ուկրաինացի օլիգարխ Դմիտրի Ֆիրտաշին, հայտնում է РИА Новости-ն։

 

Օլիգարխը ձերբակալվել է չորեքշաբթի, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Հատուկ գործողությունն իրականացվել է Վիեննայի Մարգարետեն կենտրոնական թաղամասում։

 

Ֆիրտաշը հետախուզման մեջ էր գտնվում 2006-ից և մեղադրվում է կաշառակերության և հանցավոր խմբավորման ստեղծման համար։