Ուկրաինան մտադիր է դուրս գալ ԱՊՀ-ից. Կիև
Ուկրաինան մտադիր է դուրս գալ Անկախ պետությունների համագործակցության կազմից, քանի որ այդ կազմակերպությունն ունակ չէ լուծել հակամարտություններն անդամ երկրների շրջանում, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Դեշչիցան։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նրա խոսքով՝ ԱՊՀ-ն և նրա մասնակիցները չեն արձագանքում Ուկրաինայի պահանջներին՝ Ղրիմի իրադարձություններով պայմանավորված արտգործնախարարների արտակարգ նիստ գումարելու վերաբերյալ։
«Եթե մենք, որպես անդամակցող երկիր, խնդրում ենք արտակարգ նիստ գումարել, սակայն ոչ ոք չի արձագանքում՝ այն դեպքում, երբ հարևան պետությունը զինված հարձակման է անցնում մյուս պետության վրա, ապա ո՞ւմ է պետք նման կազմակերպությունը, որը ոչ մի դեր չի խաղում»,-ասել է նա։
Միևնույն ժամանակ Անդրեյ Դեշչիցան հայտարարել է, որ ուկրաինական կողմը Ռուսաստանի հետ երկխոսելու հույս ունի։










