Համացանցում հայտնվել է տեսանյութ, որից պարզ է դառնում, որ Յանուկովիչի փախուստը նախապես է պլանավորվել (տեսանյութեր)
Համացանցում հայտնվել է Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի հեռանալու մասին տեսանյութ։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները և սպասավորներն արկղերով դուրս բերում թանկարժեք իրերը, կտավները, թրերը և փոքրիկ շանը։ Դա խոսում է այն մասին, որ փախուստը պլանավորվել է նախապես, գրում է «Комсомольская правда»-ն։
Մեկ այլ դռնից դուրս են բերվում արվեստի ավելի խոշոր իրեր՝ թանկարժեք ծաղկամաններ և սպասք, աշխատակիցներից մեկը տանից դուրս է բերում նաև փոքրիկ շանը։
Տարհանումն իրականացվել է 3 օր։ Երբ Կիևում իրավիճակը սրվել է, երկրի ղեկավարը և նրա աշխատակիցները «Մեժիգորյեի» նստավայրից տեղափոխել են այն ամենը, ինչը, հավանաբար, թանկ է եղել Ուկրաինայի նախկին նախագահի համար։ Ընդհանուր առամամբ, Յանուկովիչի իրերը տեղավորվել են 5 բեռնատարներում և 2 ուղղաթիռում։
)))










