Յացենյուկին կլիազորեն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար
Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել, որով վերականգնել է նախկին իշխանությունների կասեցրած եվրաինտեգրման ուղղությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
Այդ որոշման օգտին քվեարկել է 252 պատգամավոր. անհրաժեշտ է եղել առնվազն 226 քվե։
Ուկրաինացի պատգամավորներն առաջարկում են երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին լիազորել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման համար։ Դա պետք է արագ տեղի ունենա։
Անցյալ տարվա նոյեմբերին Ուկրաինայի կառավարությունը կասեցրել էր ԵՄ-ի համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ դա պատճառաբանելով ԱՊՀ-ի և Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության հնարավոր կրճատմամբ, երկրում առկա բարդ տնտեսական իրավիճակով։
Կառավարության այդ որոշումն Ուկրաինայում բազմահազարանոց ցույցերի պատճառ էր դարձել, ինչի հետևանքով իշխանությունները տապալվել էին։










