ՄԱԿ-ի ԱԽ նիստից հետո Բան Կի Մունը կհանդիպի Յացենյուկին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստից հետո կհանդիպի երկրի վարչապետ Արսենի Յացենյուկին։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, ԱԽ-ի վերջին նիստն Ուկրաինայում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի, մասնավորապես՝ Ղրիմում կայանալիք հանրաքվեի թեմայով կայացել է երկուշաբթի։ Հաղորդվում է, որ ԱԽ անդամ երկրները որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել։
Աղբյուրը հիշեցնում է, որ մարտի 16-ին Ղրիմում և Սևաստոպոլում, որոնք հրաժարվել են ճանաչել Ուկրաինայի նոր իշխանություններին, հանրաքվե կանցկացվի՝ Ռուսաստանին միանալու հարցով։










