Ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ֆիլադելֆիայի օդանավակայանում
US Airways ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը Ֆիլադելֆիա քաղաքի միջազգային օդանավակայանում, դուրս գալով թռիչքուղուց, վթարի է ենթարկվել՝ դիմացի հատվածով հարվածելով գետնին։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, А320 ինքնաթիռում եղել է 149 ուղևոր, որոնցից որևէ մեկը չի տուժել։ Նրանց արագ տարհանել են վթարված փոխադրամիջոցից։
Հաղորդվում է, որ Ֆլորիդա նահանգ մեկնող ինքնաթիռի առջևի անիվը, դեռևս անհայտ պատճառներով, պայթել է, ինչպես նաև վնասվել է շասսին։










