Ադրբեջանում զինծառայողը վիրավորել է ծառայակցին
11:22 • 14.03.14
Ադրբեջանական բանակի զինվորը կրակել է ծառայակցին, տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
20-ամյա զինծառայող Բալամիրզա Աղաբաբաևը իրեն ամրակցված զենքից վիրավորել է նույն զորամասի զինծառայող Ֆարիդ Բախշիևին։
Վիրավորված զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը։
Placeholder










