Ադրբեջանցի պատգամավորը «կարևոր» հարց է բարձրացրել. խորոված սիրող ադրբեջանցիները սեփական շամփուրներ չունեն

16:40 • 14.03.14

Ադրբեջանի խորհրդարանում կառավարության հաշվետվության ժամանակ մի շարք կարևոր հարցեր են քննարկվել, այդ թվում՝ խորովածի շամփուրների վերաբերյալ։

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, այդ կարևոր հարցը բարձրացրել է պատգամավոր Սահիմ Ալըևը։

 

Նա հայտարարել է, որ Ադրբեջանում շուտափույթ պետք է սկսել խորովածի շամփուրների արտադրություն։

 

«Մենք շատ ենք խորոված սիրում, սակայն շամփուրները ներմուծում ենք Թուրքիայից։ Պետք է Ադրբեջանում շամփուրների արտադրություն սկսել», -ասել է Ալըևը՝ շարժելով գործընկերների ծիծաղը։