Ամերիկացի հայրը կծելով վնասել է նորածնի քիթը՝ լացելու համար

12:00 • 14.03.14

Հյուսիսային Կալիֆոռնիայում տղամարդը ձերբակալվել է իր երեխայի քիթը կծելով վնասելու համար, հայտնում է Fox News-ը:

 

Ըստ աղբյուրի՝ խոսքը 18-ամյա Ջոշուա Քուփերի մասին է:

 

Ոստիկանություն է դիմել երեխայի 17-ամյա մայրը՝ հայտնելով, որ իր 1 ամսական երեխան արնահոսում է: Երեխան տեղափոխվել է նախ տեղի, ապա Օուքլենդի մանկական հիվանդանոց:

 

Բժիշկներն արձանագրել են, որ երեխայի քթի մեկ երրորդը վնասվել է, վնասվել է նաև գանգուղեղը:

 

Ըստ ամերիկյան լրատվամիջոցի՝ Քուփերն այդպես է վարվել, քանի որ նյարդայնացած է եղել երեխայի լացից: