Արբանյակներն ազդանշաններ են որսացել անհետացած Boeing-ից
Կապի արբանյակներն ացնյալ շաբաթ անհետացած Boeing 777-200 ինքնաթիռից եկող թույլ էլեկտրոնային ազդանշաններ են գրանցել, սակայն դրանք թույլ չեն տալիս պարզել, թե որտեղ և ինչ վիճակում է այն: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն՝ Reuters-ին հղումով:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ազդանշաններն արձակվել են խափանումներ հայտնաբերող համակարգից, սակայն չի հաջողվել ամբողջական տեխնիկական տվյալներ ստանալ:
227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ տեղափոխող մալայզիական ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից երկու ժամ անց՝ մարտի 7-ին: Ներկա պահին օդանավի որոնումներում ներգրավված են Մալայզիայի, Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի, Ֆիլիպինների, Ինդոնեզիայի, Հնդկաստանի և ԱՄՆ-ի ավիացիան և նավերը:










