Իշխանուհի Դիանային մեղադրել են թագավորական ընտանիքի համարները մամուլին փոխանցելու համար

08:43 • 14.03.14

Ուելսի հանգուցյալ իշխանուհի Դիանան մասնակից է եղել թագավորական ընտանիքի համարների՝ մամուլին հայտնի դառնալու գործին, հայտնում է BBC-ին:

 

News of the World թերթի նախկին խմբագիր Քլայվ Գուդմանն ասել է, թե 1992-ին Դիանան իրեն հեռախոսագիրք է տվել, որում եղել են թագավորական ընտանիքի սպասավորների հեռախոսահամարները: Նա ցանկացել է, որպեսզի լրագրողը համեմատի՝ քանի սպասավոր ունի իր ամուսին Չարլզը և քանիսը՝ ինքը: Ըստ Գուդմանի՝ նա ցանկացել է մարտահրավեր նետել արքայազնին, որից դրանից առաջ բաժանվել էր: Գուդմանն ասել է, որ դա միակ դեպքը չէ:

 

Նույն լրագրողը մեղադրվել է թագավորական ընտանիքի անդամների համարները ստանալու համար ոստիկաններին կաշառելու մեջ:

 

News of the World-ը քննադատության թիրախ էր դարձել, երբ պարզվել էր, որ գաղտնալսում է հայտնի մարդկանց՝ հետամուտ լինելով սենսացիաների։ Այդ սկանդալից հետո թերթը փակվել էր, եղել էին ձերբակալություններ: