Հոսանքահարված քաղաքացին բողոք է ներկայացրել քննիչի դեմ, հարուցվել է քրեական գործ
ՀՀ ոստիկանություն է դիմել քաղաքացի Ս.Բ-ի ներկայացուցիչը, ով հայտնել է, որ քաղաքացի Ս. Բ.-ի կողմից ասֆալտբետոնե ծածկույթը քանդելու ժամանակ քանդող սարքով հոսանքալարին դիպչելու և ծանր ջերմային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ՀՀ ոստիկանության հետաքննիչը Ս. Բ.-ի բնակարանում կատարած զննության վերաբերյալ կազմված արձանագրության մեջ կեղծ տվյալներ է մտցրել, թե, իբր, զննությանը մասնակցել են ընթերականեր: Այս մասին հաղորդում է Հատուկ քննչական ծառայության կայքը:
Քաղաքացի Ս. Բ.-ի ներկայացուցիչ Լ. Հ.-ի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության շտաբում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:










