Պաղեստինցի փախստականների շոկային լուսանկարը կեղծ չէ. ՄԱԿ (տեսանյութ)
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը հերքել է բոլոր խոսակցությունները, թե Սիրիայում հարյուրավոր պաղեստինցի փախստականների շոկային լուսանկարը կեղծ է։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, լուսանկարում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ անկանոն հերթ կանգնել Դամասկոսի «Յարմուկ» ճամբարում՝ սնունդ ստանալու համար։
Համացանցում լայն տարածում գտած, մի քանի միլիոն անգամ retweet արված լուսանկարում տղամարդկանցից, կանանցից ու երեխաներից բաղկացած ամբոխի վերջն ուղղակի չի երևում։
Սակայն որոշ բլոգերներ ու օգտատերեր կասկածի տակ են առել կադրի իսկությունը, ինչին ի պատասխան ՄԱԿ-ը հաստատել է, որ լուսանկարն իրական է։ Բացի այդ, գործակալությունը մի տեսանյութ է տեղադրել, որը ևս ապացուցում է նկարի իսկությունը։











