Բեռլուսկոնիի նախկին քարտուղարուհին ձերբակալվել է 24 կգ կոկաինով

01:06 • 14.03.14

Իտալիայի ոստիկանությունը 24 կգ կոկաինի մաքսանենգության կասկածանքով ձերբակալվել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի քարտուղարուհուն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

 

Նշում է, որ 30-ամյա Ֆեդերիկա Ջալիարդին ձերբակալվել է Հռոմի օդանավակայանում: Նա Հռոմ էր ժամանել Կարակասից:

Ջալիարդիի ձեռքի ուղեբեռում թմրանյութեր չեն հայտնաբերվել: Ոստիկանության հայտնած տվյալների համաձայն՝ մաքսանենգ կոկաինն արժե ավելի քան 13 մլն դոլար:

 

Ջելիարդին որպես քարտուղարուհի Բեռլուսկոնիին ուղեկցել է 2010թ.-ին՝ Կանադայում կայացած երկու միջազգային գագաթնաժողովներին: