Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար

15:11 • 14.03.14

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ստորագրել է հրամանագիր Զոյա Լազարյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունը։


Նույն օրը Նախագահի մեկ այլ հրամանագրով` Հարություն Քուշկյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար։