Մոսկովյան դատարանը երկարաձգել է Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը
Մոսկվայի քաղաքային դատարանը մինչև ապրիլի 14-ը երկարաձգել է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը, ով մեղադրվում է «ԿամԱԶ» մակնիշի մեքենայով Պոդոլսկի մոտակայքում ավտոբուսի բախվելու գործով, որի հետևանքով զոհվել էր 18 մարդ, տեղեկացնում է regions.ru կայքը։
Գործի նյութերը բաղկացած են 10 հատորից։ Դրանց հետ նա արդեն ծանոթացել է, և այժմ այն պետք է ուսումնասիրեն 47 տուժածները։
Քննության ընթացքում ավելի քան 70 փորձաքննություն է տեղի ունեցել։
Այն բանից հետո, երբ տուժածները կծանոթանան գործի նյութերին, մեղադրական եզրակացությունը կթարգմանվի հայերեն, և այն կհաստատի դատախազը, ապա քրեական գործը կուղարկվի դատարան։
Դատարանը Հրաչյա Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել անցյալ տարվա հուլիսի 15-ին։
Վթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին։










