Այսօր քնի միջազգային օրն է
Այսօր Քնի միջազգային օրն է (World Sleep Day), հայտնում է calend.ru-ն՝ տեղեկացնելով, որ մարտի 14-ը նման նշանակություն է ստացել 2008-ին և այդ ժամանակից ի վեր որպես այդպիսին էլ նշվում է Քնի ու առողջության հարցերով առողջապահության միջազգային կազմակերպության կողմից:
Քունն օրգանիզմի գոյատևման հատուկ ձև է, որը ոչ պակաս բարդ է, քան ցերեկային արթմնիությունը: Ճիշտ ընթացող քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որը կորցրել էր օրվա ակտիվության ընթացքում, «ինքն իրեն կարգի է բերում»:
Քնի միջազգային օրն ակտիվացվում է համապատասխան սոցիալական գովազդը, անց են կացվում կոնֆերանսներ ու սիմպոզիումներ:
Մարդը միջինը քնած վիճակում է անցկացնում իր կյանքի մեկ երրորդը: Քնի ժամանակ գրանցվում է ուղեղի նվազագույն ակտիվություն և արձագանքման նվազում:
Աղբյուրը նշում է, որ ոչ բավարար կամ ոչ որակյալ քնի հետևանքով մարդու մոտ կորչում է հումորի զգացումը, գրգռվածություն, ինքնապարփակություն է առաջանում, վատանում է հիշողությունը, հնարավոր է տարբեր հիվանդությունների սրում:
Քունը կանխում է ոչ միայն մի շարք հիվանդություններ, այլև ազատում է ուղեղը բոլոր ավելորդ բաներից:
Թող որ այս տոնը քնին և առողջությանը ևս մեկ անգամ ուշադրություն դարձնելու առիթ լինի, հայտնում է աղբյուրը։










