Ճապոնիայում երկրաշարժից 18 մարդ է տուժել
Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 18 մարդ։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնական ծովում՝ 3 խոշոր կղզիների՝ Կյուսյուի, Հոնսյուի և Սիկոկուի միջև ընկած հատվածում։
Հաղորդվում է, որ տուժածները ստացել են աննշան վնասվածքներ։ Բացի այդ, երկրաշարժը հանգեցրել է գնացքների աշխատանքի խափանմանը։










