Կրեմլի կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

13:40 • 14.03.14

Կրեմլի մամուլի ծառայությունը հաստատել է, որ նախագահի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Նախագահի աշխատակազմում նշել են, որ մասնագետներն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում, որոնց շնորհիվ կայքը կրկին հասանելի է գրեթե բոլոր օգտատերերին։

 

«Իրոք, տեղի է ունենում լուրջ DDoS հարձակում, և ոչ միայն Կրեմլի կայքի վրա։ Հարձակման են ենթարկվել նաև մի շարք այլ կայքեր»,- ասել են մամուլի ծառայությունից։

 

Այսօր առավոտյան ցանցահենները հարձակման են ենթարկել միանգամից մի քանի խոշոր ինտերնետային ռեսուրս։ Առավոտից անհասանելի է Ռուսաստանի Կենտրոնական բանկի կայքը։ Տեխնիկական խնդիրներ ունի նաև Lenta.ru-ն։