Լվովի ռազմական պահեստներից 5.000-ից ավելի ինքնաձիգ են գողացել. ԶԼՄ-ներ

11:25 • 14.03.14

Փետրվարի վերջին ուկրաինական Լվովի մարզի ներքին զորքերի պահեստներից գողացվել է «Կալաշնիկով» տեսակի 5.000-ից ավելի ինքնաձիգ, մոտ 3.000 «Մակարով» տեսակի ատրճանակ, մոտ 120 ձեռքի գնդացիր։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության աղբյուրին հղումով, բացի այդ, պահեստներից անհետացել է 1.500 նռնակ ու մեծ քանակությամբ փամփուշտ։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2014թ. փետրվարի վերջին արմատականների կողմից Լվովում ներքին զորքերի ու ոստիկանության որոշ բաժանմունքներ գրավելու հետևանքով գողացվել է 1.200 հատ հրազենային զենք։
Հաղորդվում է, որ այս մասին տեղեկացվել է ՆԳ նախարար Արսեն Ավակովին։