Մեծամոր գետում վերսկսել են որոնումները. կասկածվում է՝ քաղաքացի է ջրահեղձվել

11:54 • 14.03.14

Մարտի 14-ին, ժամը 08.35-ին Ռանչպար գյուղի Մեծամոր գետում վերսկսվել են քաղաքացի Ա. Խ.-ի որոնո­ղական աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 


Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (15 հրշեջ-փրկարար), փրկարարական ջոկատը (6 փրկարար, 1 ջրասուզակ), և հատուկ ջրափրկարարական ջոկատը (9 ջրափրկարար):


Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ 36 աշխատակից, ՀՀ ոստիկանության Մասիս քաղաքի ՈԲ 2 աշխատակից: Նախարարությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 13-ին, ժամը 16.26-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ «Սև ջուր» կոչվող լճի ափին, հայտնաբերվել է քաղաքացու հագուստ, կասկածվում է, որ քաղաքացին ջրահեղձ է եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատը՝ ջրասուզակով: Ժամը 20.20-ի դրությամբ որոնողական աշխատանքները դադարեցվել էին: