Սիրիայի արտգործնախարարը հոսպիտալացվել է

13:10 • 14.03.14

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը տեղափոխվել է Բեյրութի հիվանդանոց, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ Daily Star կայքին հղումով։

 

Սիրիայի արտգործնախարարը Բեյրութի Ամերիկյան համալսարանի բուժկենտրոն է տեղափոխվել շնչառության և արյան բարձր ճնշման խնդիրների պատճառով։

 

Նախարարը հիվանդանոցի շենք է մտել առանց կողմնակի օգնության, սակայն լիբանանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նա դժվարությամբ է քայլել։

 

Բժիշկները հետազոտում են 73-ամյա դիվանագետին՝ ճշգրիտ ախտորոշում նշանակելու համար։

Դիվանագետին արդեն այցելել են Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդուլ Քարիմը և Լիբանանի ֆինանսների նախարար Հասան Խալիլը։