Հռոմի պապին առաջարկել են ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսի առաջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները դիմել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ առաջարկելով ելույթ ունենալ ամերիկյան խորհրդարանի միացյալ նիստերից մեկում, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով CBS News հեռուստաալիքը։
«Ֆրանցիսկոս պապի համեստությունն ու աշխատասիրությունը, ով բարեգթության, ներման, համերաշխության կոչ է անում աշխարհին, օրինակ է դարձել միլիոնավոր մարդկանց համար։ Նա չի դադարում հիշեցնել մարդկությանը, որ իր պարտքն է հոգ տանել նրանց մասին, ովքեր առավել շատ պաշտպանության կարիք ունեն՝ հիվանդները, աղքատները, անօգնականները, իրավունքից զրկվծաները, և այդ կոչն իր արձագանքն է ունեցել մարդկանց սրտերում ամբողջ աշխարհում»,- ասել է Բեյները։
Եթե Հռոմի պապն ընդունի հրավերը, ապա նա կդառնա Կաթոլիկ եկեղեցու առաջին առաջնորդը, ով ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսի առաջ։










