Պուտինն Ուկրաինայի հարցով զրուցել է Իրանի նախագահի հետ

11:13 • 14.03.14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի հարցով, հայտնում է Reuters-ը:

 

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ իրանական կողմի հետ զրույցում նշվել է, որ Ուկրաինայի հարցով ցանկացած լուծում պետք է նկատի առնի խորհրդային այդ նախկին շրջանի բոլոր ժողովուրդների շահերն ու կամքը:

 

Պուտինը նաև իր գնահատանքն է հայտնել առ այն, որ Թեհրանը միջնորդ «վեցյակի» հետ միջուկային խնդրի շուրջ բանակցություններում կառուցողական մոտեցում է ցուցաբերում: Նա դրական է գնահատել Թեհրանի քայլերը: