Ուկրաինայի ՆԳ նախկին փոխնախարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Ուկրաինայի գլխավոր դատախազության քննչական գլխավոր վարչությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ներքին գործերի նախկին փոխնախարար Վիկտոր Ռատուշնյակի և ՆԳՆ-ի ներքին զորքերի նախկին հրամանատար Ստանիսլավ Շուլյակի նկատմամբ, հաղորդում է izvestia.ru-ն:
Նրանք կասկածվում են «ծառայողական լիազորությունների չարաշահման համար, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների»:
Ավելի վաղ դատարանը Ռատուշնյակին և Շուլյակին ձերբակալելու թույլտվություն է տվել:










