Ռուսաստանը հավանություն է տվել Ուկրաինա ԵԱՀԿ առաքելության ուղարկմանը

10:34 • 14.03.14

ԵԱՀԿ-ում ռուսական պատվիրակությունը հավանություն է տվել Ուկրաինայում երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայման գաղափարին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Վերջնական որոշում, սակայն, դեռ չի ընդունվել, և առաքելության մանրամասները, այդ թվում՝ աշխարհագրական տարածքը, դեռ քննարկվում է:

 

ԵԱՀԿ խորհրդի նախագահ Թոմաս Գրեմինգերը հայտնել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս համազգային առաքելության կազմակերպման օգտին, որը, այդ թվում, կհետևի Ղրիմում իրավիճակին:

 

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի երկարաժամկետ առաքելության գաղափարը լայն աջակցություն է ստացել արևմտյան առաջնորդների կողմից, սակայն մինչ այժմ Ռուսաստանն իր աջակցությունը չէր հայտնել նման նախագծին: