Գիտնականները պարզել են, որ բնիկ ամերիկացիներն ու ռուսները 13 000 տարի առաջ նույն լեզվով են խոսել
Տարիներ շարունակ հայտնի է եղել, որ բնիկ ամերիկացիներն ու ռուսները նույն նախահայրերն են ունեցել, իսկ վերջերս կատարված հետազոտությունը հաստատել է այդ փաստ՝ բացահայտելով, որ նրանք նաև որոշ լեզվական ընդհանրություններ ունեն:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Ջորջիայի համալսարանի գիտնականները լեզվաբանական-բանասիրական տեխնոլոգիաների միջոցով կարողացել են հայտնաբերել Հյուսիային Ամերիկայի «Նա-դենե» լեզվաընտանիքի և Կենտրոնական Սիբիրի «Ենիսեյան» լեզուների միջև ուղիղ կապը:
Գիտնականների հայտնագործությունները բացահայտել են նաև, որ մարդկանց մի մասը, որոնք շուրջ 13 000 տարի առաջ Կենտրոնական Ասիայից գաղթել են Հյուսիսային Ամերիկա, հետագայում վերադարձել են Սիբիր՝ իրենց հետ տանելով նաև վերափոխված լեզուն:
2012 ԴՆԹ հետազոտությունը բացահայտել է գենետիկ առանձնահատկությունները, որոնք կապում են ռուսական Ալթայ երկրամասի (հարավային Սիբիր) տարածքում բնակվող մարդկանց և Հյուսիսային Ամերիկայի բնիկներին:
Գիտնականները կարծում են, որ սառցե դարաշրջանի ընթացքում՝ 15-20000 տարի առաջ, Սիբիրի բնակիչները, անցնելով Բերինգի կամուրջը, հասել են Հյուսիսային Ամերիկա:










