Ֆրանսիայի դատարանն արգելել է ԶԼՄ-ներին հրապարակել Սարկոզիի խոսակցությունների ձայնագրությունները
Ֆրանսիական դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի և նրա կնոջ՝ Կառլա Բրունիի խնդրանքը՝ արգելել Atlantico լրատվական կայքին հրապարակել նախկին նախագահի բանակցությունների ձայնագրությունները, որոնք արել է նրա խորհրդականը, գրում է РИА Новости-ն։
Նախորդ շաբաթ Սարկոզին կնոջ հետ դիմել էր դատարան՝ իրենց անձնական կյանք ներխուժելու բողոքով, ինչը, նրանց կարծիքով, իրականացրել է նախկին նախագահի խորհրդական Պատրիկ Բուիսոնը։
2007-2012թթ. ընթացքում նա ձայնագրել է իր նախկին շեֆի խոսակցությունները։ Մարտի սկզբին Atlantico կայքը հրապարակել էր այդ ձայնագրությունները։
Զույգը վնասը գնահատել է 30.000 եվրո, սակայն դատարանը Բուիսոնից պահանջել է վճարել Սարկոզիին և Բրունիին 10.000-ական եվրո։










