ԱՄՆ սենատորներն Ուկրաինային աջակցող բանաձևի ընդունման հարցը կքննարկեն մարտի 24-ին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատն Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող բանաձևի նախագիծն ամբողջական կազմով կքննարկի մարտի 24-ին: INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի հիմնական օրենսդիր մարմնի վերին պալատի օրացուցային ծրագրում:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ՝ հաջորդ շաբաթ Կոնգրեսը կարճատև արձակուրդի մեջ կլինի: ԱՄՆ սենատի՝ միջազգային հարցերով հանձնաժողովն ավելի վաղ հաստատել է բանաձևի նախագիծը, որը ենթադրում է Ուկրաինային ֆինօգնության տրամադրում ու ՌԴ պետական գործիչների նկատմամբ պատժամիջոցների սահմանում՝ Ուկրաինայի ինքնիշխանության խախտման և այդ երկրում դրամաշորթության մեջ ներգրավված լինելու համար:










