Սիլիկյան թաղամասում բեռնատարը բախվել է գազատարին. արտահոսքից հրդեհ է բռնկվել

10:46 • 14.03.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մարտի 14-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 67 տան մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «1-04» ծառայության աշխատակիցների կողմից դադարեցվել է գազի արտահոսքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.20-ին, մարվել` 09.22-ին:


Գազատար խողովակի հարևանությամբ գտնվող էլ. սյան վրա այրվել է մոտ 5 գմ մալուխ և խոտածածկ տարածք (4 քմ):