Ղրիմի թաթարները «կենդանի շղթա» կկազմեն՝ հաջակցություն Ուկրաինայի ամբողջականության
Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսն ուրբաթ ակցիա կիրականացնի հաջակցություն Ուկրաինայի ամբողջականության և ընդդեմ Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին հանրաքվեի, հաղորդում է korrespondent.net-ը:
Հազարավոր մարդիկ թերակղզու գլխավոր ճանապարհներին «կենդանի շղթա» կկազմեն՝ ի նշան սեպարատիստների պլանների դեմ բողոքի: Ակցիային կմասնակցեն ոչ միայն Ղրիմի թաթարները, այլև ոչ անտարբեր ղրիմցիները:
Սիմֆերոպոլում բազմահազարանոց հանրահավաքի կազմակերպման գաղափարից Մեջլիսի ղեկավարները հրաժարվել են: Նրանք վախենում են սադրանքներից և արյունահեղությունից։
Պաշտոնական տվյալներով՝ մոտ հազար մարդ է լքել Ղրիմի տարածքը ճնշումների վախից:










