Տյագնիբոկն ու Յարոշը պատերազմել են Չեչնիայում. նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում
«Ուկրաինական ազգային ասամբլեա- Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանություն» կուսակցության անդամների, այդ թվում՝ Օլեգ Տյագնիբոկի և Դմիտրի Յարոշի դեմ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ ռուս զինվորների դեմ կռիվներին մասնակցության համար, գրում է gazeta.ru-ն:
«Տեղեկություններ են ստացվել «Ուկրաինական ազգային ասամբլեա- Ուկրաինական ժողովրդական ինքնապաշտպանության» անդամներից բանդա կազմելու և 1994-1995 թվականներին չեչեն սեպարատիստների կողմից դաշնային ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցության մասին: Հետաքննության տվյալներով՝ բանդայի ղեկավարներն են եղել Մազուրը, Բոբրովիչը, Կորչինսկին և այլք, դրա կազմում են եղել նաև Տյագնիբոկ եղբայրները, Յարոշը, այլ անձինք»,- հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Վլադիմիր Մարկինը:
Նրանց նկատմամբ հարուցվել է հանցախումբ ստեղծելու մասին գործ:
Մարկինը նշել է, որ կան բավականաչափ ապացույցներ, որոնք թույլ կտան մոտակա ժամանակներում նշված անձանց գործի մեջ ներքաշել որպես մեղադրյալ, ինչպես նաև շուտով նրանց նկատմամբ կհայտարարվի միջազգային հետախուզում:










