Ամերիկացի միլիարդատերը գնել է աշխարհի ամենաթանկ ապահովագրությունը

16:10 • 14.03.14

Աշխարհում կյանքի ամենաթանկ ապահովագրությունը 201 մլն դոլար է, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Գինեսի ռեկորդների գրքին։

 

Կազմակերպության տվյալներով՝ ապահովագրությունը ձեռք է բերել ԱՄՆ-ի ամենահայտնի միլիարդատերերից մեկը, որն ապրում է Սիլիկոնյան հովտում և գործում է տեխնոլոգիայի ոլորտում։ Նրա անունը չի նշվում։

 

Ապահովագրությունը վաճառել է SG LLC ընկերության գործընկեր Դովի Ֆրանսիսը։ Նրա խոսքով՝ նման բարձր արժեք ունեցող ապահովագրության հասնելու համար պահանջվել են բանակցություններ մոտ երկու տասնյակ ընկերությունների հետ և պայմանագրերի բարդ համակարգ։